Իսպանիայի առաջնության 24-րդ տուրում գործող չեմպիոն «Բարսելոնան» հյուրընկալվելիս պարտվել է «Ժիրոնային» 1-2 հաշվով։
«Բարսելոնա» հանդիպման հաշիվը բացելու լավ հնարավորություն է ստացել 45+3-րդ րոպեին, սակայն 11-մետրանոցից վրիպել է Լամին Յամալը։ Երկրորդ խաղակեսում թիմերը նախ փոխանակվել են մեկական գոլով։ 59-րդ րոպեին գլխի դիպուկ հարվածով հաշիվը բացել է Պաու Կուբարսին, երեք րոպե անց Տոմա Լեմարը վերականգնել է հաշվի հավասարակշռությունը։
Հիմնական ժամանակի ավարտից երեք րոպե առաջ նույն Լեմարին փոխարինած Ֆրան Բելտրանը խփել է տանտերերի հաղթական գոլը։ 90+7-րդ րոպեին Լամին Յամալի նկատմամբ թույլ տված կոպիտ խախտման համար ուղիղ կարմիր քարտով հեռացվել է Ժոել Ռոկան։
Այս խաղից հետո «Բարսելոնան» նահանջեց երկրորդ հորիզոնական։