
Վարչապետ Նիկոլ Փաշինյանն առաջարկում է Հայաստանի և Ռուսաստանի հետ լավ հարաբերություններ ունեցող երրորդ երկրի գնի երկաթուղու կոնցեսիոն կառավարման իրավունքը:
«TRIPP-ի շրջանակներում կան ուժեր, ովքեր ասում են, որ եկեք այնպես անենք, որ Մեղրիից հետո, երբ մտնում է Նախիջևան, չմտնի Նախիջևան և շրջանցի Հայաստանը, բնականաբար, մեր միջազգային գործընկերներն ասում են՝ «ոնց շրջանցի Հայաստանը, Հայաստանը մեր գործընկերն է», այդտեղ նրանք, ովքեր ուզում են Հայաստանը շրջանցել, ասում են՝ Հայաստանի երկաթուղին Ռուսաստանի կառավարման ներքո է: Մենք ամեն ինչ անում ենք համոզելու համար, որ, այո, Ռուսաստանի կառավարման ներքո է, բայց Հայաստանի սեփականությունն է ու Ռուսաստանը որևէ ձևով չի ցանկանում ու գործնականում էլ խոչընդոտ չի համոզի տարածաշրջանային նախագծերի վերաբերյալ: Սրա մասին ես Ռուսաստանի Դաշնության նախագահի հետ էլ եմ խոսել, գիտեմ, որ նա աջակից է այս բոլոր ծրագրերին», – ներկայացրեց վարչապետը:
Փաշինյանն ընդգծեց՝ «Ռուսաստանի կողմից եկաթուղու կառավարման բերումով մենք ռազմակավարան մեր դիրքերի կորուստ ենք ունենում ու մրցակցային առավելության կորուստ ենք ունենում». «Իմ պատկերացրած լուծում այն է, որ մի այնպիսի երկիր, որը բարեկամական հարաբերություն ունի և՛ Ռուսաստանի, և՛ Հայաստանի հետ ուղղակի գնի Ռուսաստանից կոնսենցիոն կառավարման իրավունքը», – հավելեց վարչապետը:
«Թույլ չեմ տալու կաթողիկոսությունը Հայաստանից դուրս տանել»
«Թույլ չեմ տալու կաթողիկոսությունը Հայաստանից դուրս տանել՝ Էջմիածնի գանձերի հետ միասին», – լրագրողների հետ ճեպազրույցում հայտարարեց վարչապետի Նիկոլ Փաշինյանը՝ հայտարարելով՝ «եթե հարկավոր լինի, միջոցներ կձեռնարկվեն»։
«Փորձ է արվում իրագործել այդ պլանը, չի իրագործվելու այդ պլանը: Ոմանք շատ ուղիղ դրա մասին խոսում են, ես զգուշացրել եմ, որ չխոսեն և չգործեն այդ ուղղությամբ զգուշացումները չեն լսել, ուրեմն կզգան զգուշացումները», -հայտարարեց նա: