Փաշինյանի հայտարարությունները Սամվել Կարապետյանի, կաթողիկոսի և ընտրությունների մասին` կետերով

ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը մասնակցել է ՔՊ ընտրական ցուցակի ձևավորման առաջին փուլի քվեարկությանը, ինչից հետո պատասխանել է լրագրողների հարցերին։

Ստորև ներկայացնում ենք ճեպազրույցի առանցքային կետերը․

  • Այս ընտրությունների արդյունքում բոլոր նախկին իշխանությունները և բոլոր օլիգարխները վերջնականապես և անվերադարձ դուրս են շպտրվելու քաղաքական դաշտից։
  • ՀՀ օրենսդրությամբ և Սահմանադրությամբ երկրորդ երկրի, տվյալ դեպքում՝ նաև երրորդ երկրի քաղաքացիություն ունեցող անձը չի կարող լինել ո՛չ պատգամավորի, ո՛չ վարչապետի թեկնածու։
  • ՌԴ-ում կան որոշակի շրջանակներ, որոնք առաջնորդվում են հետևյալ տրամաբանությամբ․ Թուրքիայի և Ադրբեջանի հետ ՀՀ խաղաղությունը ձեռնտու չէ իրենց, որովհետև այդ դեպքում ՀՀ-ն կդառնա լիարժեք անկախ պետություն։ Եթե լինի թշնամանք, ՀՀ-ն ստիպված կլինի ավելի ամուր գրկել ՌԴ-ին։
  • Վստահ եմ, որ իմ գործընկեր Վլադիմիր Պուտինը, Միխայել Միշուստինը և կառավարության բազմաթիվ ներկայացուցիչներ այս տեսակետը չեն կիսում։
  • «Զայեդ» մրցանակն ունի 1 մլն դոլար մրցանակային ֆոնդ, որը Հայաստանը և Ադրբեջանը կիսել են։ Գումարը դեռ փոխանցված չէ, երբ փոխանցվի, կհասկանանք՝ հանրային ինչ նպատակի կամ կարիքի կարելի է ուղղել։
  • Firebird-ի ներդրումների ծավալը լինելու է մինչև 4 մլրդ դոլար․ խոսքն ԱԲ կենտրոնի մասին է։
  • ԱՄՆ-ի հետ ունենք համատեղ ներդրումներ TRIPP-ի շրջանակներում, սահմանային կառավարման հարցերում և միջուկային էնէրգիայի ոլորտում։
  • Հայաստանը հնարավորություն կունենա ամբողջական տեղեկատվություն ստանալ մի շարք տեխնոլոգիաների վերաբերյալ, որն ԱՄՆ-ն ունի։
  • Ես թույլ չեմ տալու, որ կաթողիկոսությունը Հայաստանից դուրս տանել՝ Էջմիածնի գանձերի հետ միասին։ Եթե հարկավոր լինի, միջոցներ կձեռնարկվեն։

 

Leave a Comment