
«Արշակ սրբազանի կալանքի երկարացման միջնորդությունը Երևանի դատարանի երեք նստավայրերում պտտվելուց հետո վերջապես գնաց ու գտավ իր սրտի դատավորին։ Եվ այդ դատավորն է Կարեն Ֆարխոյանը»,-տեղեկացնում է Արշակ Սրբազանի պաշտպան Արսեն Բաբայանը։
Նա մանրամասնում է՝ կալանքի երկարացման նիստը կկայանա երկուշաբթի օրը, փետրվարի 2-ին, ժամը 18:30-ին, դատարանի Կենտրոնի նստավայրում։
«Հ․Գ․ Մասիս Մելքոնյանը Հայաստանում չէ․․․»,-նշում է նա։