«Բերեք ոչ բանակը մանիպուլյացիա անենք, ոչ էլ Եռաբլուրը, հանգիստ թողեք։ Մենք տարել ենք հաղթանակ՝ սպարապետ Վազգեն Սարգսյանի գլխավորությամբ։ Հետագայում քաղաքական դաշտում ինչ եղավ, հենց հիմնականում նախորդ իշխանությունների օրոք ինչ եղավ, էտի հիմնականում իրենց խնդիրն է։ Ինչ վերաբերում է մեզ, մենք փայլուն մեր հաղթանակները տանելու ենք՝ համախմբված»,- Եռաբլուր զինվորական պանթեոնում լրագրողներին ասաց ԵԿՄ նախագահ Սասուն Միքայելյանը։
Հարցին, թե մեր բանակը հետագայում հաղթանակներ կունենա՞, Սասուն Միքայելյանը պատասխանեց․ «Լսեք, էսօր մեր գերխնդիրն է՝ գնանք խաղաղության, ընթացքում կերեւա։ Մի բերեք ստեղ, ես ինչ-որ բաներ ասեմ, ադրբեջանական սարքերը սաղ ինձանից են խոսում, նյութեր են գցում։ Հանգիստ մնացեք, հետագան հետո կերեւա, բայց էսօր մեր գերխնդիրը մեր բանակի կայացումն ու մեր ժողովրդի համախմբումն է»։
Հարցին, թե համարո՞ւմ է, որ հիմա բանակը կազմաքանդվում է, Սասուն Միքայելյանը պատասխանեց․ «Ոչ, ո՞նց կարամ համարեմ։ Ես բանակի մոտ կանգնած եմ, մենք դիրքերում կանգնած ենք, բանակը ո՞նց կարա կազմաքանդվի»։
Մանրամասները՝ տեսանյութում
Սասուն Միքայելյանը հայտարարեց՝ մենք միշտ հայի ձեռքով ենք պարտվել։ Հարցին, թե 44-օրյա պատերազմում ո՞ւմ ձեռքով պարտվեցինք, նա պատասխանեց․ «Էտի բարդ խնդիր է, քննություն է եթում, կպարզվի»։
Նա նաեւ ասաց, որ նախորդ իշխանությունները վատն են եղել․ «Եթե մեր թշնամին 20 տարի ժամանակակից զենք ու զինամթերք էր առնում, էդ ո՞ւմ գլխին պիտի թափեր, մեր գլխին, չէ՞։ Բա մեր իշխանություններն ի՞նչ էին անում, եթե իրենք էլ գիտեին, որ ոչ մի հարց չի կարա բանակցային փուլում լուծվի»։
Ամբողջական տեսանյութը՝ այստեղ
Ռոզա ՀՈՎՀԱՆՆԻՍՅԱՆ
Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը: