Aurora News | ԵՄ-ն Ռուսաստանի դեմ 20-րդ պատժամիջոցների փաթեթն է պատրաստում

Եվրամիությունը Ռուսաստանի դեմ 20-րդ պատժամիջոցների փաթեթն է պատրաստում։

Ինչպես հաղորդում է RBK-Ukraine-ին, այս մասին մամուլի ասուլիսում հայտարարել է Գերմանիայի արտաքին գործերի նախարար Յոհան Վադեֆուլը։

Հաղորդագրության համաձայն՝ նոր սահմանափակումները նպատակ ունեն կրճատել Ռուսաստանի էներգետիկ եկամուտները, չեզոքացնել նրա «ստվերային նավատորմը» և արգելափակել պատժամիջոցներից խուսափելու մեխանիզմները։

Նախարարը նշել է, որ պատժամիջոցները կուղղվեն Ռուսաստանի հիբրիդային սպառնալիքներին ծովային, օդային և կիբերոլորտներում և պետք է ամրապնդեն Եվրոպայի կարևորագույն ենթակառուցվածքների պաշտպանությունը։

Leave a Comment