Նա պետք է զգա, որ սիրված է․ Արբելոան գովաբանել է Վինիսիուսին

Մադրիդի «Ռեալի» գլխավոր մարզիչ Ալվարո Արբելոան Չեմպիոնների լիգայի լիգայի փուլի 7-րդ տուրում «Մոնակոյի» նկատմամբ տարած հաղթանակից հետո պատասխանել է լրագրողների հարցերին։ Նա գովեստի խոսքեր է ասել Վինիսիուս Ժունիորի հասցեինն, խոսել թիմային ոգու, մարտավարական փոփոխությունների և Չեմպիոնների լիգայում հաղթելու շանսերի մասին։

«Տեսա, թե որքան նվիրված էր «Բերնաբեուն» Վինիին, Կիլիանին, Ջուդին և մյուսներին։ Տղաները հսկայական ջանքեր գործադրեցին՝ ոչ միայն գոլերով ու գեղեցիկ խաղով, այլև սևագործ աշխատանքով։

Վինին անկասելի է, երբ այս մարզադաշտը նրա կողքին է. նա ամենավտանգավոր խաղացողն է։ Եթե ուզում ենք պայքարել բոլոր տիտղոսների համար, մեզ պետք է Վինին։ Նա արժանի է այս ծափահարություններին և թիմակիցների գրկախառնությանը։
Ինձ պետք է, որ նա լինի 100 տոկոսով պատրաստ, երջանիկ և կենտրոնացած իր խաղի վրա։ Նա գիտի, որ ես լիովին վստահում եմ իրեն, և նա ունի ազատություն՝ ցուցադրելու իր ողջ կախարդանքը։ Նա պետք է զգա, որ սիրված է»,-ասել է նորանշանակ մարզիչը։

Leave a Comment