Տղաները եթերում ասել են շատ ավելի մեղմ ձեւակերպում, քան հանդգնել է իրենց ասել ԱԺ աթոռին նստած Ալեն Սիմոնյանը. Հայկ Մամիջանյան

Հունվար 09,2026 19:15

ԱԺ «Պատիվ ունեմ» խմբակցության ղեկավար Հայկ Մամիջանյանը աննախադեպ է համարում ներկայումս Հայաստանում 50-ից ավելի քաղբանտարկյալների թիվը:

-Անհասկանալի է միջազգային կառույցների լռությունը, այս պարագայում ոչ մի տարբերակ չկա ձեւակերպել, ասել՝ նախկինում մի պարկ կամ մեկ կիլոգրամ շաքարավազ էին գողացել, երբ ծառայել էին այդ զորամասում՝ պակասել էր մեկ զույգ «նասկի» կամ մեկ զույգ կոշիկ: Այս պարագայում հստակ գնահատականների անհրաժեշտություն կա: Որովհետեւ այ պարագայում տղաները եթերում ասել են շատ ավելի մեղմ ձեւակերպում, քան հանդգնել է իրենց ասել ԱԺ աթոռին նստած Ալեն Սիմոնյանը: Սա Ալեն Սիմոնյանի հրահրած ու հետագայում իր իսկ կողմից գործ տված գործընթացն է, սրա գնահատականները պետք է լինեն,- լրագրողներին ասաց Հայկ Մամիջանյանը՝ անդրադառնալով «Իմնեմնիմիի» հաղորդաշարի համահեղինակների գործին:

 

Արփինե ՍԻՄՈՆՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Leave a Comment