«Մենք կարծում ենք՝ այն ուժերը, որոնք գտնում են, որ Նիկոլ Փաշինյանի վերարտադրությունը՝ որպես ՀՀ վարչապետ, աննպատակահարմար է հայոց պետականության գոյության տեսանկյունից, պետք է ձեւաչափ գտնեն միավորվելու ոչ թե մեկ միասնական ցուցակի, այլ մեկ միասնական ճակատի մեջ ու ձեւավորեն ժամանակավոր իշխանություն»,- այսօր լրագրողների հետ զրույցում ասաց ԱԺ պատգամավոր Հովիկ Աղազարյանը:
Ըստ նրա՝ ընդդիմադիր ուժերի մեջ կան այնպիսի ուժեր, որոնք լուրջ հակասություններ ունեն իրար հետ՝ քաղաքական, գաղափարական ու չեն կարող միասնական իշխանություն ձեւավորել: Ըստ Աղազարյանի՝ պետք է չորս ամսով ժամանակավոր իշխանություն ձեւավորել, 4 ամսից հետո նոր ընտրություններ լինեն, եւ այդ ուժերը ընտրողին ներկայանան իրենց ծրագրերով:
Աղազարյանը վստահ է՝ կա ՔՊ-ի կրկին չվերարտադրվելու բանաձեւը կա, պարզապես պետք է այդ բանաձեւը գտնել:
Ինչ սպասել հակաեկեղեցական արշավից, Աղազարյանը շարունակեց. « Սպասեք, որ շուտով կհայտարարի ՀՀ Հայ Առաքելական եկեղեցի ստեղծելու մասին, կանոնադրությամբ սիրուն, կկարդա կանոնադրությունը, քաղաքացիները կլսեն: Այդ 11 սողունների միջոցով կկազմակերպի ու կստեղծի Հայ Առաքելական եկեղեցի: Կաթողիկոսին հեռացնելը, եկեղեցին այսպես ասած, բարենորոգելը իր նպատակը չէ, որովհետեւ եթե այդպիսի նպատակ ունի կարող էր անել օրենսդրական փոփոխությունների միջոցով, եկեղեցու հետո համագործակցելու ճանապարհով:
Այդ սողունները թող իրենց կարգին պահեին ու ժամանակին խնդիրները բարձրացնեին: Փաշինյանի նպատակը ո՛չ եկեղեցին բարենորոգելն է, ո՛չ էլ կաթողիկոսին հեռացնելն է: Իր իսկական նպատակը ՀՀ Հայ Առաքելական եկեղեցի ստեղծելն է, որը պետք է հանդիսանա իր ցնորական գաղափարի՝ 4-րդ հանրապետության հենասյուներից մեկը ու շուտով դա կլինի»:
Արփինե ՍԻՄՈՆՅԱՆ
Լուսանկարը՝ արխիվային
Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը: