Խուլիգանության դեպքի մասնակիցներից մեկը բենզին է լցրել մյուսի վրա և կրակայրիչով այրել․ ՔԿ

Ավարտվել է սպանության փորձի հատկանիշներով նախաձեռնված քրեական վարույթի նախաքննությունը, երբ խուլիգանության խուլիգանության դեպքի մասնակիցներից մեկը բենզին էր լցրել մյուսի վրա, տեղեկացնում է Քննչական կոմիտեն։ 

Մասնավորապես, քրեական վարույթի նախաքննության ընթացքում կատարված ապացուցողական և վարութային գործողությունների արդյունքում պարզվել է, որ 2025 թվականի մայիսի 9-ին մի խումբ անձինք մեկնել են Ա.Մ.-ի բնակության հասցե, նրա հասցեին հնչեցրել հայհոյանքներ, իսկ վերջինս բենզին է լցրել նրանցից մեկի վրա և կրակայրիչով այրել։

Ա․Մ․-ի նկատմամբ հարուցվել է հանրային քրեական հետապնդում Քրեական օրենսգրքի 44-155-րդ հոդվածի 1-ին մասով (սպանության փորձ, առավելագույն պատիժը՝ մինչև 15 տարի ազատազրկում): Վերջինիս նկատմամբ որպես խափանման միջոց կիրառվել է տնային կալանքը և գրավը։

Քրեական վարույթը մեղադրական եզրակացությամբ ուղարկվել է հսկող դատախազին: Քննչական կոմիտեն հայտնում է նաև, որ խուլիգանության հատկանիշներով նախաձեռնված քրեական վարույթի նախաքննությունը շարունակվում է։

Leave a Comment