«Թուրքիան թշնամի պետություն է». Իսրայելի սփյուռքի հարցերով նախարար

Իսրայելի սփյուռքի հարցերով նախարար Ամիխայ Չիքլին «i24 News»-ին տված հարցազրույցում հայտարարել է, որ Թուրքիան այլևս չի կարող համարվել Իսրայելի գործընկեր և պետք է դիտարկվի որպես «թշնամի պետություն»։

Չիքլին կոչ է արել ամբողջությամբ խզել Իսրայելի և Թուրքիայի միջև դիվանագիտական հարաբերությունները՝ ընդգծելով, որ Գազայում թուրքական զինուժի հնարավոր ներկայությունը կարող է հանգեցնել «Իսրայելի պաշտպանության բանակի» (IDF) և Թուրքիայի զինված ուժերի միջև ուղիղ բախման։

Իսրայելցի նախարարի խոսքով՝ Մերձավոր Արևելքում ձևավորվել են երկու սուննիական ճամբարներ. «մեկը՝ Թուրքիայի, Քաթարի և Սիրիայի ներկայիս իշխանությունների մասնակցությամբ ձևավորված արմատական իսլամիստական բլոկը, մյուսը՝ Բահրեյնի, Մարոկկոյի, Արաբական Միացյալ Էմիրությունների, Եգիպտոսի և Հորդանանի գլխավորած ավելի չափավոր ճամբարը»։

Չիքլին ընդգծել է, որ Թուրքիան ներկայումս տեղակայվել է «արմատական ճամբարում»՝ սպառնալով տարածաշրջանային կայունությանը։

 

Աղբյուր՝  Ermenihaber.am/Rudaw

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Leave a Comment