«Սպասում էի, որ տոնական օրերին նման գործողություններ էին իրականացնելու։ Փաշինյանը ոչ մի օր ու ժամ չի կորցնում․ ջանասիրաբար պատրաստվում է խորհրդարանական ընտրություններին և և այդ ընթացքում փորձում առավելագույնս թուլացնել այն քաղաքական ուժերին, որոնք կարող են հավակնել նվազագույնին՝ ընտրական շեմի հաղթահարմանը»,- Հակակոռուպցիոն դատարանի բակում «Հայրենիք» կուսակցության անդամներ Խաչիկ Գալստյանի և Արամ Քոչարյանի խափանման միջոցի հարցի քննության ժամանակ լրագրողների հետ զրույցում ասաց քաղաքագետ Հրանտ Մելիք-Շահնազարյանը։
Ըստ նրա՝ բոլորի կուսակցությունների նկատմամբ իշխանությունները հետապնդումներ են իրականացնում․ «Վաղարշապատի ընտրություններում տեսնելով, որ մի քանի ձայն է պակասել «Հայրենիք» կուսակցությանը, որ հաղթահարեն ընտրական շեմը, սկսել են գործողություններ իրականացնել այս կուսակցության ու կառույցի դեմ։ Փաշինյանը տեսնում է, որ կուսակցությունը՝ Արթուր Վանեցյանի գլխավորությամբ աճում, զարգանում է, և ամեն ինչ անելու է, որ մինչև ընտրություններ այս կուսակցությունում նույնպես զբաղվեն քաղբանտարկյալներին ազատություն նվաճելու գործով, լինեն դատարանների դիմաց ու բանտերում, այսինքն՝ հնարավորություն չունենան նորմալ մասնակցել ներքաղաքական գործընթացներին»։
Խաչիկ Գալստյանի կալանքի միջնորդության քննությունն ամբողջությամբ՝ տեսանյութում
Տաթև ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆ
Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը: