«ՀայաՔվե»-ն դատապարտում է վարչախմբի հերթական կամայականությունը և ոգու արիություն մաղթում Խաչիկ Գալստյանին

Վարչախումբը շարունակում է քաղաքական ընդդիմախոսներին մեկուսացնելու և ազատազրկելու հանցավոր գործելակերպը:

Այս անգամ էլ ձերբակալել և փորձում են կալանքի տանել «Հայրենիք» կուսակցության գլխավոր քարտուղար, քաղաքագիտության դոկտոր, պրոֆեսոր Խաչիկ Գալստյանին:

«ՀայաՔվե» ազգային քաղաքացիական միավորումը վճռականորեն դատապարտում է վարչախմբի և նրա կամակատարը դարձած իրավապահ համակարգի հերթական կամայականությունը և ոգու արիություն մաղթում Խաչիկ Գալստյանին:

Հետամուտ ենք լինելու բոլոր քաղբանտարկյալների իրավունքների պաշտպանությանը և նրանց շուտափույթ ազատ արձակմանը:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Leave a Comment