Գնդապետ, ՀՀ արդարադատության նախարարության քրեակատարողական ծառայությունում, ոստիկանությունում և Ազգային անվտանգության ծառայությունում տարբեր պաշտոններ զբաղեցրած Սերոբ Հարությունյանից հօգուտ Հայաստանի Հանրապետության կբռնագանձվի Հյուսիսային պողոտայում գտնվող բնակարան, ավտոկայանատեղի, շուրջ 207 մլն դրամ, տեղեկանում ենք դատախազությունից։
Նշվում է, որ որոշումը կայացրել է Հակակոռուպցիոն դատարանը՝ մասնակի բավարարելով նախկին պաշտոնյային առնչվող ապօրինի ծագում ունեցող գույքի բռնագանձման մասին դատախազության հայցը։
Նշվում է, որ Հյուսիսային պողոտայում գտնվող մեկ բնակարանի շուկայական արժեքը 2021 թվականի դրությամբ կազմել է շուրջ 206 մլն դրամ, Հյուսիսային պողոտայում գտնվող մեկ ավտոկայանատեղիի շուկայական արժեքը նույն տարվա դրությամբ կազմել է շուրջ 6 մլն 800 հազար դրամ։ Երկրորդ ավտոկայանատեղիի շուկայական արժեքը 6 մլն 800 հազար դրամ է։ Նախկին պաշտոնյայի՝ Երևան քաղաքի Չեխովի փողոցում գտնվող մեկ անշարժ գույքի 2/5-րդ մասի շուկայական արժեքը կազմել է շուրջ 105 մլն դրամ։
