🎥 Յուվենտուսը հյուրընկալվելիս դժվարին հաղթանակ տարավ Պիզայի նկատմամբ — Armsport.am

Իտալիայի առաջնության 17-րդ տուրում Թուրինի «Յուվենտուսը» հյուրընկալվելիս երկու անպատասխան գնդակ ուղարկեց «Պիզայի» դարպասը (2-0)։

Հանդիպման հաշիվը բացվեց 73-րդ րոպեին, երբ թուրինցիների ֆրանսիացի պաշտպան Պիեր Կալուլուի հարվածից հետո գնդակը դիպավ տանտերերի պաշտպան Արտուրո Կալաբրեսիի ոտքին ու հայտնվեց Ադրիան Սեմպերի դարպասում՝ գրանցվելով որպես ինքնագոլ։ Խաղի վերջնական հաշիվը 90+2-րդ րոպեին ձևակերպեց Կենան Յիլդիզը՝ 2-0։

Այս խաղից հետո «բիանկոներիները» վաստակած միավորների քանակը հասցրին 32-ի՝ ժամանակավորապես բարձրանալով 3-րդ հորիզոնական։ «Պիզան» 11 միավորով նախավերջինն է։

Հանդիպման գոլերը՝ ԱՅՍՏԵՂ

Ա Սերիայի մրցաշարային աղյուսակը՝ ստորև․

Leave a Comment