
2025 թվականին Ադրբեջանի արտաքին քաղաքականությունը, որը վարվում էր Ալիևի ղեկավարությամբ, կենտրոնացած էր ազգային շահերի հետապնդման վրա։ Ըստ ԱՊԱ-ի, այս մասին տարվա արդյունքներին նվիրված մամուլի ասուլիսում հայտարարել է Ադրբեջանի արտաքին գործերի նախարար Ջեյհուն Բայրամովը։
Բայրամովը նշել է, որ Ադրբեջանը բարձրացրել է իր դիվանագիտական ներկայացուցչության մակարդակը։
Այդ երկրի պաշտոնյայի խոսքով, Ադրբեջանն այժմ հուսալի միջազգային գործընկեր է։
Նա ընդգծել է, որ հարևան պետությունների հետ հարաբերությունները արտաքին քաղաքականության առաջնահերթություն են։ Նա նաև հավելել է, որ 2025 թվականին, նոր աշխարհաքաղաքական իրողություններին համապատասխան, կարևոր հաջողություններ են գրանցվել և նշանակալի քայլեր են ձեռնարկվել հայ-ադրբեջանական խաղաղության գործընթացում. «Խաղաղության խթանումը, միջազգային օգնության գործունեությունը, միջնորդական ջանքերը և միջազգային միջոցառումների անցկացումը նպաստել են մեր երկրի հեղինակության հետագա աճին»։