Զելենսկին կհանդիպի Թրամփի հետ – Yerevan Today

26 Դեկտեմբերի, 2025

Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկին հայտնել է, որ առաջիկայում հանդիպում  է ունենալու Սպիտակ տան ղեկավար Դոնալդ Թրամփի հետ։

Զելենսկին սոցցանցերում տեղեկացրել է, որ ուկրաինական պատվիրակության ղեկավարը ԱՄՆ-ի հետ բանակցություններում՝ Ռուստեմ Ումերովը, իրեն զեկուցել է ԱՄՆ-ում վերջին հանդիպումների արդյունքների մասին։

Վերջերս Ումերովը Ֆլորիդայում խոսել էր Թրամփի հատուկ բանագնաց Սթիվ Ուիթքոֆի եւ Ջարեդ Քուշների հետ։ Նրանք քննարկել են խաղաղության ծրագրի մանրամասները, որը մշակել է ԱՄՆ-ը եւ որը փոփոխվել է բազմաթիվ բանակցությունների ժամանակ։

«Ոչ մի օր իզուր չենք կորցնում։ Պայմանավորվել ենք հանդիպել ամենաբարձր մակարդակով՝ նախագահ Թրամփի հետ, առաջիկայում։ Շատ բան կարող է լուծվել մինչեւ նոր տարի»,- գրել է Զելենսկին։

Leave a Comment