«Ես որոշումն ընդունում եմ երախտագիտությամբ և պատրաստակամությամբ միասնաբար գնալ դեպի հաղթանակ և այն պետք է լինի ոչ միայն ՀԱԿ-ի հաղթանակը, այլ մեր ամբողջ ժողովրդի»,- իր խոսքում ասաց ՀԱԿ վարչության փոխնախագահ, վարչապետի թեկնածու Լևոն Զուրաբյանը՝ անդրադառնալով իրեն վարչապետի թեկնածու առաջադրելու կուսակցական որոշմանը։
Նա հայտարարեց, թե Հայաստանը գտնվում է աշխարհաքաղաքական փոթորկալից միջավայրում, որը սպառնալիքներ է ստեղծում մեր պետականության համար, և երկիրը կանգնած է լուրջ մարտահրավերների առաջ։
Զուրաբյանի խոսքով՝ այս պատմական ժամանակաշրջանում մենք ունենք նաև ներքին սպառնալիք՝ ի դեմս այսօր գործող ռեժիմի և նրա պարգլխի՝ Նիկոլ Փաշինյանի։
«Այս իշխանությունն իր գործողություններով ավելի է մեծացնում մեր մարտահրավերները և սպառնալիքները, որոնք կուտակվել են ժողովրդի գլխին»,- հայտարարեց Լևոն Զուրաբյանը՝ հավելելով. «Նիկոլ Փաշինյանի կառավարման 7 տարիների ընթացքում Հայաստանի կառավարման սխալ, տգետ ապաշնորհ, որոշ դեպքերում, ես կարող եմ համաձայնել, դավաճանական ընտրությունների պատճառով ադրբեջանի հետ ունեցել է արդեն 10 ռազմական բախում։ Դրանք տեղի են ունեցել այն պատճառով, որ Նիկոլ Փաշինյանը մերժել է 2019թ. հայանպաստ պլանը, որն առաջադրվել է մեր լավագույն դաշնակիցների կողմից՝ խարխլելով նրանց դերը որպե միջնորդի և Ադրբեջանի ագրեսիայի զսպողի, ինչի հետևանքով հայտնվել ենք այս կործանարար ընթացքի մեջ, կորցրել ենք Արցախը, 5000 թնակարժեք կյանք, Հայաստըանի ռազմավարական նշանակություն ունեցող ինքնիշխան տարածքներ, բարձունքներ, գտնվում ենք նաև «զանգեզուրյան միջանցքի» կորստի գործընթացի մեջ»։
Զուրաբյանը հայտնելով, որ այս ամենը վերջ չունի, ոովհետև պետությունը գտնվում է սողացող կապիտուլյացիայի իրավիճակի մեջ, երբ Ադրբեջանն ամեն օր նորանոր պահանջներ է դնում մեր առաջ, հայտարարարեց. «Հայաստանը կանգնած է ադրբեջանիզացիայի սպառնալիքի առաջ»։
ՀԱԿ վարչապետի թեկնածուն ներկայացրեց երկրի սոցիալ տնտեսական վատ վիճակը, բոլոր ոլորտներում արձանագրված ձախողումները, միջազգային ներդրումների կտրուկ նվազումը, գործարարներին հարկային ճնշումների դեպքերը։
Իր խոսքի վերջում Զուրաբյանը հայտարարեց, որ 2026թ-ին ժողովուրդը պետք է վճռորոշ ընտրություն կատարի և ներկայացրեց ՀԱԿ-ի առավելությունները՝ նրան վերագրելով ՀՀՇ-ի կառավարման տարիներին արձանագրված ձեռբերումները՝ Հայաստանի անկախությունը, արցախյան առաջին պատերազմի հաղթանակը, Ադրբեջանի կողմից Արցախը որպես հակամարտության կողմ ճանաչելը, Հայաստանի միջազգային ճանաչումը։