«Ազատություն». Բաքվի դատարանում եզրափակիչ ելույթներով են հանդես եկել նախկին նախագահներ Արկադի Ղուկասյանն ու Բակո Սահակյանը: Նրանք, ըստ ադրբեջանական լրատվամիջոցների, հերքել են իրենց առաջադրված մեղադրանքները:
Ղուկասյանն ընդգծել է, որ մեղադրող կողմը «Խորհրդային Ղարաբաղ» թերթում իր աշխատանքը ներկայացրել է որպես հանցագործություն, ինչի հետ ինքը համաձայն չէ: Նա պարզաբանել է, որ թերթի խմբագրի չորս օգնականներից մեկն է եղել, զբաղվել է նյութերի ռուսերեն թարգմանությամբ, և որ այդ ժամանակ իր ենթակայության տակ են եղել 16 աշխատակիցներ, փոխանցում են ադրբեջանական պետական լրատվական գործակալությունները:
Ղուկասյանն ասել է, որ թերթի գործունեությունը հանցավոր չի համարում: Նա հավելել է, որ 2007 թվականին հեռացել է մեծ քաղաքականությունից և այլևս երբեք չի վերադարձել:
Բակո Սահակյանը, համաձայն նույն աղբյուրների, ասել է, որ Արցախում հանցավոր կազմակերպություն չի եղել և չէր էլ կարող լինել: «Հանցավոր միավորում» ձևակերպման ներքո Բաքուն նկատի ունի Արցախը:
Նյութն ամբողջությամբ՝ սկզբնաղբյուր կայքում:
Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը: