Լևոն Մնացականյանը Բաքվի դատարանում հրաժարվել է նախաքննության ընթացքում տված ցուցմունքից

«Ազատություն». Բաքվի ռազմական դատարանում դեկտեմբերի 25-ին շարունակվել է հայ ռազմագերիների դատը: Արցախի Պաշտպանության բանակի նախկին հրամանատար Լևոն Մնացականյանը շարունակել է իր վերջին ելույթը, հայտնում են ադրբեջանական պետական լրատվամիջոցները:

Պետական գործակալությունների փոխանցմամբ՝ Մնացականյանը չի ընդունել իրեն առաջադրված մեղադրանքները, հայտարարել է, որ հրաժարվում է նախաքննության ընթացքում տված իր ցուցմունքից և դատարանին խնդրել է որոշում կայացնել միայն դատարանում տրված ցուցմունքների հիման վրա:

Նա դատարանին ներկայացրել է երեք օր շարունակված իր ելույթի 51 էջանոց տեքստը, որը խնդրել է կցել դատական նիստի արձանագրություններին:

Այնուհետև եզրափակիչ խոսքով սկսել է հանդես գալ Արցախի նախկին նախագահ Արկադի Ղուկասյանը:

Նյութն ամբողջությամբ՝ սկզբնաղբյուր կայքում:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Leave a Comment