Սուրեն Սարգսյանը ամերիկացի պաշտոնյայի այցի մասին փակագծեր է բացում – Live News

Քանի որ թեման ակտուալ է, ներկայացնեմ մի քանի պատմական փաստ։ Նախորդ գրառումս բացելով նշեմ, որ տարածաշրջան ԱՄՆ նախագահներից այցելել է միայն Ջորջ Բուշ կրտսերը՝ Վրաստան։ Իսկ ԱՄՆ փոխնախագահներից տարածաշրջան այցելել է միայն Մայք Փենսը՝ Դոնալդ Թրամփի առաջին նախագահության շրջանում, էլի Վրաստան:

Հատկանշական է նաև, որ փետրվարին Հարավային Կովկասի որևէ երկրում ԱՄՆ-ը դեսպան չի ունենալու: Բոլոր երեք երկրում էլ դեսպանները դեռ նշանակված չեն լինելու, ամենատարբեր պատճառներով: Սա նույնպես աննախադեպ բան է: 

Ի դեպ, այս պահի իմ տեղեկություներով ամերիկացի պաշտոնյան դեռևս չի պլանավորել այցելել տարածաշրջանային այլ պետություններ և սահմանափակվելու է միայն Երևան այցով:

 Միջազգայինագետ Սուրեն Սարգսյանի ֆեյսբուքյան գրառումը

Leave a Comment