
Վլադիմիր Վլադիմիրովիչը մի անգամ հայտարարել է, որ եթե Ռուսաստանը չլինի, ապա այդ դեպքում ինչու մեզ պետք է նման աշխարհը
Կալինինգրադի մարզի հնարավոր շրջափակումը կարող է հանգեցնել լայնամասշտաբ բախման. այս մասին ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինն օրերս հայտարարել է ուղիղ գծի ընթացքում, որը զուգորդվում էր մամուլի ասուլիսով:
«Բոլորը պետք է դա հասկանան և դրանում իրենց հաշիվ տան, որ նման գործողությունները պարզապես կհանգեցնեն հակամարտության մինչ այս պահը չտեսնված էսկալացիայի, այն կբերեն բոլորովին այլ մակարդակի և կընդլայնեն ընդհուպ մինչև լայնամասշտաբի»,- ասել է պետության ղեկավարը:
Կարծում ենք, ինքնին հասկանալի է, որ խոսքը միջուկային զենքի լայնամասշտաբ կիրառմամբ Երրորդ համաշխարհային պատերազմի մասին է: Պուտինը նաև ընդգծել է, որ տարածաշրջանին սպառնացող բոլոր սպառնալիքները կոչնչացվեն։
«Focus Mail»-ի կողմից հարցված փորձագետները պատմել են, թե ինչպիսին կարող է լինել Մոսկվայի պատասխանը նման գործողություններին, և Եվրոպան արդյոք կգնա՞ նման քայլի։
Միջուկային էսկալացիա
Պետդումայի միջազգային հարցերով կոմիտեի նախագահի առաջին տեղակալ Ալեքսեյ Չեպան «Focus Mail»-ին ասել է, որ Կալինինգրադի մարզի արգելափակման դեպքում Ռուսաստանի պատասխանը կհետևի անհապաղ, ինչպես և ռուսական պետությանն ուղղված մյուս սպառնալիքներին:
«Մենք կարող ենք բավականին արագ միջանցք բացել մինչև Կալինինգրադ,- ասել է Չեպան:- Մի փոքր տեղափոխվել բալթյան երկաթուղու երկայնքով, և չի մնա որևէ էքսկլավ, այլ կհայտնվի ուղիղ հաղորդակցություն: Շատ բան կարելի է անել։ Եթե ինչ-որ մեկն արգելափակում է նավերը, եթե ինչ-որ մեկը համարձակվում է դիպչել մեզ, ապա ես կարծում եմ, որ բոլոր սպառնալիքներին պատասխան կլինեն: Երբ ինչ- որ մեկը սպառնում է միջուկային տերությանը՝ սահմանափակելով նրա բնականոն գործունեությունը, դա որոշակի ռիսկերի կհանգեցնի»։
Ռուսաստանն այժմ բավականաչափ ուժեր և միջոցներ ունի և պատրաստ է պատասխանի շատ ավելի լավ, քան ՆԱՏՕ-ի երկրներից որևէ մեկը: Այս մասին «Focus Mail»-ի հետ զրույցում նշել է ՌԴ Պետդումայի պաշտպանության կոմիտեի նախագահի տեղակալ Դմիտրի Սաբլինը:
«Մենք ունենք ժամանակակից բանակ, որն ունի իրական մարտական փորձ,- հայտարարել է Սաբլինը։- ՆԱՏՕ-ի երկրների բոլոր սպառնալիքները հեշտությամբ կհարթվեն։ Ամեն դեպքում, մեծ հակամարտությանն աշխարհի ամենամեծ միջուկային ներուժն ունեցող Ռուսաստանի նման երկրի մասնակցությունը պետք է սարսափելի քայլ լինի ցանկացած երկրի և դաշինքի համար: Վլադիմիր Վլադիմիրովիչը մի անգամ հայտարարել է, որ եթե Ռուսաստանը չլինի, ապա այդ դեպքում ինչու մեզ պետք է նման աշխարհը։ Արևմուտքում հավանաբար անուշադիր են լսում մեր նախագահին»:
Եթե նրանք պատերազմ են ուզում, ապա բոլորովին այլ բան կլինի, քան Հատուկ ռազմական գործողությունը
Չեպան հավելել է, որ Եվրոպան արդեն վաղուց ագրեսիվորեն է գործում Ռուսաստանի դեմ։ Նա հիշեցրել է, որ Ռուսաստանի դեմ 31 000 սանկցիա է սահմանվել, դադարեցվել է ստորագրված համաձայնագրերի գործողությունը:
«Որոշ քաղաքական գործիչների անմտածված գործողությունները կարող են հանգեցնել անկանխատեսելի արդյունքների։ Չգիտեմ՝ Եվրոպայի մոտ ուղեղներն արդյոք կբավականացնեն նման քայլի գնալու (Կալինինգրադի շրջափակում.- ծանոթ. խմբ.), թե ոչ, բայց ես կարծում եմ, որ ամեն դեպքում չեն համարձակվի։ Որովհետև վախենում են Ռուսաստանի հետ ուղիղ բախումից, այնտեղ նրանց բոլորովին քիչ չի թվա։ Եթե նրանք պատերազմ են ուզում, ապա բոլորովին այլ բան կլինի, քան Հատուկ ռազմական գործողությունը։ Աստված մի արասցե: Նրանց գլխում դա պետք է սեպվի, ինչպես մեխը»,- ընդգծել է Պետդումայի պատգամավորը։
Չեպան նշել է, որ եվրոպացի առաջնորդների ռուսատյաց հայտարարությունները հաճախ խելահեղ տեսք ունեն:
«Եվրոպան արդյոք կգնա՞ Կալինինգրադի շրջափակմանը». այս հարցն իրականում դեռ մնում է անորոշ
Սաբլինը նույնպես կարծում է, որ «արևմտյան գործընկերներն», այնուամենայնիվ, չեն գնա Կալինինգրադի մարզի շրջափակման: Նրա կարծիքով, դրանք միայն հարաբերականորեն ներկայացնում են բոլոր հնարավոր ռիսկերը։
«Երբ հակամարտությունն ավարտվի, եվրոպական առաջնորդները կկորցնեն իշխանությունը։ Իսկ երբ դա տեղի ունենա, ես համոզված եմ, որ նրանք բոլորն էլ իրենց իսկ օրենսդրությամբ երկար կնստեն բանտում։ Որովհետև նրանք հիմա զենք են մատակարարում, իսկ ես 100%-ով վստահ եմ, որ այնտեղ ամեն ինչ այնքան էլ մաքուր ու հարթ չէ։ Դրա համար էլ նրանք, ովքեր իրենց փոխարինելու կգան, իսկ նրանք իրենց հակառակորդներն են լինելու, բնականաբար, այդ ամենը կբարձրացնեն։ Այդ ժամանակ այսօրվա բոլոր առաջնորդները, ովքեր զենք են թափահարում, վաղ թե ուշ կհայտնվեն բանտում։ Դրա համար էլ կառչում են մարտական բախումից։ Նրանք չեն մտածում իրենց ժողովրդի, երկրի, Եվրոպայի մասին, պարզապես փրկում են իրենց»,- եզրափակել է ՌԴ Պետդումայի պաշտպանության կոմիտեի նախագահի տեղակալը:
Ուկրաինային սպառազինության մատակարարման կոռուպցիոն գործարքների, եվրոպական մի շարք երկրներում իշխանափոխությունից հետո ընդդիմության կողմից ներկայիս իշխանավորների հանցագործությունների բացահայտման ու դրանից հետո նրանց երկարատև ազատազրկման վերաբերյալ Սաբիլինի ասածին կարելի է լիովին համաձայնել: Ավելին. նրանց քրեական պատասխանատվություն է սպասվում նաև՝ պետական բյուջեից միլիարդների հասնող գումարներ վատնելու, ինչպես նաև իրենց ղեկավարած երկիրը ծանր պարտքերի տակ գցելու համար:
Այո, քրեական պատասխանատվության, խիստ պատժի հեռանկարն աչքի առաջ ունենալով, նրանք կառչում են մարտական բախումից ու չեն մտածում իրենց ժողովրդի, երկրի, Եվրոպայի մասին՝ «ինձանից հետո թեկուզ ջրհեղեղ» մտայնությամբ, միայն թե հնարավոր լինի առավելագույն վնաս պատճառել իրենց այնքան ատելի Ռուսաստանին: Բայց հենց սա էլ մեծացնում է եվրոպական խելագարների, Սատանայի ծնունդների և ծառաների կողմից մեծ պատերազմ սանձազերծելու վտանգը:
Նույնիսկ ԱՄՆ–ում են ՆԱՏՕ–ին զգուշացրել, թե ինչ կլինի Կալինինգրադին Արևմուտքի հարվածից հետո
Նախկին հետախույզ Ռիտերը հայտարարել է, որ Կալինինգրադի վրա ՆԱՏՕ-ի հարձակման փորձին ՌԴ-ի պատասխանի մասին:
ՆԱՏՕ-ի անդամ երկրները բազմիցս փորձել են Ռուսաստանին վախեցնել Կալինինգրադի մարզին իբր հնարավոր հարվածով: Սակայն Դաշինքին այդ դեպքում ծանր պատասխան է սպասվում. այս մասին YouTube-ի եթերում նախազգուշացրել է ռազմական փորձագետ, ԱՄՆ-ի պաշտոնաթող հետախույզ Սքոթ Ռիտերը։ Նա պարզաբանել է, որ Արևմուտքի հարվածից հետո Ռուսաստանի պատասխանը կլինի անհապաղ և կոշտ:
«ՆԱՏՕ-ի ցամաքային զորքերի հրամանատար, գեներալ Քրիստոֆեր Դոնահյուն ասել է, որ ՆԱՏՕ-ն կարող է անջատել Կալինինգրադի լույսերը։ Ոչ, չի կարող: Դոնահյուն կմահանա ՆԱՏՕ- ի ուժերի կողմից Կալինինգրադին հարվածելուց մեկ ժամ անց»,- ընդգծել է Սքոթ Ռիտերը։
Նա, իհարկե, մասամբ չափազանցրել է. ՆԱՏՕ-ն կարող է անջատել Կալինինգրադի լույսերը, ՌԴ ՀՕՊ-ը, ինչպես ներկայիս Ուկրաինական հակամարտությունն է վկայում, զանգվածային հարվածի դեպքում չի կարողանա որսալ Կալինինգրադի էներգամատակարարումն ապահովող օբյեկտներին ուղղված բոլոր հրթիռները և հարվածային ԱԹՍ-ները, բայց դրանից և Ռուսաստանի պատասխան հարվածից հետո Դոնահյուն 1 ժամից էլ շուտ կարող է մահանալ: Ավելին. կանջատվեն ՆԱՏՕ-ի, ողջ Եվրոպայի լույսերը, Միացյալ Նահանգների միջամտության դեպքում նաև՝ ԱՄՆ-ի: Հետո կանջատվեն ողջ աշխարհի, մարդկության լույսերը, ժամանակավորապես, քանի դեռ այրվող բան կա, կմնա միայն աշխարհը լափող միջուկային հրդեհի հրացոլքը, հետո դա էլ չի լինի, կլինի միայն խավար:
Արթուր Հովհաննիսյան