ՌԴ-ն քննարկում է ՀՀ-ից Ադրբեջանի տարածքով բեռնափոխադրումներ ապահովելու հնարավորությունը. Օվերչուկ

Ռուսաստանը քննարկում է Ադրբեջանի միջոցով պարարտանյութեր մատակարարելու հնարավորությունը։ Այս մասին հայտարարել է ՌԴ փոխվարչապետ Ալեքսեյ Օվերչուկը «Ռոսիա 24» հեռուստաալիքի եթերում։ 

Նրա խոսքով, Մոսկվան և Երևանը քննարկում են նաև հակառակ ուղղությամբ բեռներ ուղարկելու հնարավորությունը։ 

«Կարևոր իրադարձություն տեղի ունեցավ, մենք այն համարում ենք իսկապես նշանակալի՝ ռուսական հացահատիկ տեղափոխող առաջին գնացքն անցավ Ադրբեջանի և Վրաստանի միջով դեպի Հայաստան։ Այսինքն՝ ավելի քան 30 տարվա ընթացքում և Հայաստանի ու Ադրբեջանի անկախ գոյությունից ի վեր անցավ հացահատիկ տեղափոխող առաջին գնացքը: Այնուհետև անցավ ղազախական հացահատիկը։ Մենք նաև քննարկում ենք այս գիծն այլ տեսակի բեռներով՝ պարարտանյութերով բեռնելու հնարավորությունը», – ասել է Օվերչուկը։

Leave a Comment