«Մեր ձեւով» շարժման օրակարգը չորս առանցք ունի, այն հիմնված է չորս ուղղությունների վրա, որոնք կորոշեն Հայաստանի ճակատագիրը, այսօր՝ շարժման ամփոփիչ համաժողովի ժամանակ իր ելույթում հայտարարեց շարժման համակարգող խորհրդի անդամ Ալեքսան Ալեքսանյանը։ Ըստ նրա, գալիք 2026 թվականը որոշելու է մեր՝ որպես ազգի ու պետականության ապագան։
Շարժման առանցքային ուղղություններից առաջինն արդարությունն է, ապա բարեկեցությունը, խելամիտ արտաքին քաղաքականությունը եւ համերաշխությունը։
«Ինչպե՞ս վերադարձնել մեր հասարակությանն արդարության զգացումը, երբ արժանիքը, ոչ թե քծնանքը կորոշի մարդու ճակատագիրը։ Ինչպե՞ս դարձնել Հայաստանն իսկապես բարեկեցիկ երկիր, որտեղ չկա աղքատություն, որտեղ յուրաքանչյուր ընտանիք ապահով է իրեն զգում։ Ինչպե՞ս վերակառուցել մեր հարաբերությունները հարեւանների ու գերտերությունների հետ՝ առանց ուրանալու մեր շահերը։ Ինչպե՞ս վերածնել մեր պառակտված հասարակությունը, դառնալ մի մեծ ընտանիք՝ իրար հանդեպ սիրով ու փոխադարձ հարգանքով»,- մանրամասնեց Ալեքսանյանը։
Այս ամենի վերաբերյալ շարժման հիմնադիր գործարար, բարերար, կալանքի տակ գտնվող Սամվել Կարապետյանի տեսլականը, ըստ բանախոսի, հիմնված է կյանքի փորձի, արված գործերի ու այն պատասխանատվության զգացման վրա, որը պետք է ունենա յուրաքանչյուր մարդ, որը պատրաստ է ղեկավարել երկիրը․ «Նա մեզ ասում է՝ հերիք է ծնկի իջնել, հերիք է նվաստացնել սեփական ազգին»։
Մանրամասները՝ տեսանյութում
Ամբողջական տեսանյութը՝ այստեղ
Նելլի ԳՐԻԳՈՐՅԱՆ
Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը: