Ավստրալիայում ակտիվիստը մեկ շաբաթ ապրել է ծառի վրա և կանխել անտառի այրումը․ ABC


Աշխարհ


Ավստրալացի մի տղամարդ ստիպել է տեղական իշխանություններին հետաձգել ավելի քան 1000 հեկտար էնդեմիկ անտառի վերահսկվող այրման ծրագրերը և որպես բողոքի նշան մեկ շաբաթ ապրել է ծառի վրա, հաղորդում է ABC-ն։

Ըստ նրա տեղեկությունների՝ Արևմտյան Ավստրալիա նահանգի 70-ամյա բնակիչը վեց գիշեր է անցկացրել ծառերից մեկի սաղարթում՝ 20 մետր բարձրության վրա գտնվող հարթակի վրա, քանի որ իշխանությունները ծրագրել էին ոչնչացնել մոտ 500 հեկտար անտառ, որտեղ աճում է էվկալիպտի էնդեմիկ տեսակ։ Տղամարդն սկսել է իր բողոքի ակցիան այն բանից հետո, երբ բանվորներն անցել են նախապատրաստական աշխատանքների։ Ավստրալացու գործողությունները ստիպել են տեղական իշխանություններին հետաձգել ծառերի այրումը այս և երկու այլ տեղամասերում՝ ավելի քան 1000 հեկտար ընդհանուր տարածքով։


«Ուրիշ ոչինչ չօգնեց։ Այս տեղամասի այրումն անխուսափելի էր, նրանք արդեն ամեն ինչ մաքրել էին և պատրաստ էին սկսել։ Մենք պետք է ինչ-որ բան անեինք», – ABC-ն մեջբերում է ակտիվիստի մեկնաբանությունը։


Ըստ հեռուստաընկերության տվյալների՝ այս տեսակը էվկալիպտների ամենախոշոր ներկայացուցիչն է աշխարհում։ Այն աճում է միայն Արևմտյան Ավստրալիայում։ Ծառերը կարող են ապրել մինչև 500 տարի և հասնել 80 մետր բարձրության։ Դրանք ընդգրկված են անտառային հրդեհների կանխարգելման նպատակով իրականացվող վերահսկվող ոչնչացման ծրագրում և նախկինում ևս եղել են իշխանությունների ու տեղի բնակիչների միջև վեճերի առարկա։



Leave a Comment