Անվտանգության ոլորտի կառավարման ժնևյան կենտրոնի միջոցառմանը քննարկվել են Հայաստանի անվտանգության ոլորտում իրականացվող բարեփոխումներին վերաբերող հարցեր

Դեկտեմբեր 23,2025 15:01

Դեկտեմբերի 8-12-ը ՀՀ ՊՆ ներկայացուցիչները պաշտպանության նախարարի տեղակալ Արման Սարգսյանի գլխավորությամբ Ժնևում մասնակցել են «Անվտանգության ոլորտի կառավարման և վերահսկողության խթանումը Հայաստանում» խորագրով միջոցառմանը, որը կազմակերպել էր Անվտանգության ոլորտի կառավարման ժնևյան կենտրոնը (DCAF):

Միջոցառման նպատակն էր խորացնել փոխըմբռնումն ու համագործակցությունը անվտանգության և պաշտպանության ոլորտում կառավարման, զինված ուժերում մարդու իրավունքների և հիմնարար ազատությունների պաշտպանության, մարդու իրավունքների վերաբերյալ կրթության, ինչպես նաև ժողովրդավարական վերահսկողության ոլորտներում՝ միջազգային նորմերին, արժեքներին և փորձին համահունչ։

Քննարկվել են Հայաստանի անվտանգության ոլորտում իրականացվող բարեփոխումներին վերաբերող հարցեր, ներկայացվել է մի շարք երկրների լավագույն փորձն այդ բնագավառում։

ՀՀ ՊՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Leave a Comment