Բունդեսլիգայի ընթացիկ մրցաշրջանի 15-րդ տուրում առաջատար Մյունխենի «Բավարիան» արտագնա խաղում չորս անպատասխան գնդակ ուղարկեց «Հայդենհայմի» դարպասը (4-0)։
Մյունխենյան գրանդի կազմում գոլերով աչքի ընկան Յոսիպ Ստանիսիչը, Մայքլ Օլիսեն, Լուիս Դիասը և Հարի Քեյնը՝ համապատասխանաբար 15-րդ, 32-րդ, 87-րդ և 90+3-8d րոպեներին։
Վենսան Կոմպանիի գլխավորած թիմը վաստակած միավորների թիվը հասցրեց 41-ի՝ շարունակելով միանձնյա գլխավորել մրցաշարային աղյուսակը։ «Հայդենհայմը» 11 միավորով զբաղեցնում է նախավերջին՝ 17-րդ տեղը։
Հանդիպման գոլերը՝ ԱՅՍՏԵՂ
Բունդեսլիգայի մրցաշարային աղյուսակը՝ ստորև․