Բաքվի դատախազությունը պահանջել է Էրիկ Ղազարյանին դատապարտել 16 տարվա ազատազրկման

Էրիկ Ղազարյանը, ծնված 1985 թվականին, ձերբակալվել է ադրբեջանական ուժերի կողմից 2023 թ. սեպտեմբերի վերջին՝ Արցախում Ադրբեջանի ռազմական հարձակման հետևանքով։ Նա ներկայում գտնվում է նախնական կալանքի տակ և դատվում է Բաքվի ռազմական դատարանում՝ ևս 14 հայ քաղաքացիների հետ միասին։

Նրան մեղադրում են հանցավոր կազմակերպության մեջ ներգրավված լինելու մեջ՝ Ադրբեջանի Քրեական օրենսգրքի մի շարք հոդվածներով, այդ թվում՝ ցեղասպանության, վարձկանության և ահաբեկչության մեղադրանքներով։

2025 թ. մարտի 3-ի դատական նիստում Ղազարյանը հայտարարել է, որ ոչ ոքի չի սպանել և հանձնվել է, քանի որ չի ցանկացել կրակ բացել ադրբեջանցի զինծառայողների ուղղությամբ։

Սեպտեմբեր 2025-ին դատարանում ընթերցված նախաքննական ցուցմունքի համաձայն՝ նա ծնվել է Հայաստանի Գավառ շրջանում, անցել է զինվորական ծառայություն Հայաստանում և 2021 թ. կնքել է երեք տարվա պայմանագիր՝ Լեռնային Ղարաբաղում ծառայելու համար՝ մինչև 2023 թ. սեպտեմբերը։ Հետագա նիստում նա հայտնել է, որ հաստատում է միայն դատաքննության ընթացքում տված իր ցուցմունքը։

2025 թ. նոյեմբերի 13-ին դատախազությունը պահանջել է Էրիկ Ղազարյանին դատապարտել 16 տարվա ազատազրկման։

Խոսեք նրանց մասին, միացեք հայ պատանդների ազատության միջազգային արշավին։

Ազատ արձակել հայ պատանդներին- Free Armenian Hostages-ի ֆեյսբուքյան  էջից

Հիշեցնենք, որ հայ ռազմագերիներին Բաքվի դատարանը մեղադրում է «ահաբեկչության», «ռազմական հանցագործությունների», «ցեղասպանության» և այլ «հանցանքների» համար:

Ընդհանուր առմամբ, դատարանի առաջ կանգնել է 15 հայ` Արցախի նախկին նախագահներ Արայիկ Հարությունյանը, Արկադի Ղուկասյանը, Բակո Սահակյանը, ԱԺ նախկին նախագահ Դավիթ Իշխանյանը, Պաշտպանության բանակի ԶՈՒ շտաբի նախկին պետ Դավիթ Մանուկյանը, ԱԳ նախկին նախարար Դավիթ Բաբայանը,ՊԲ նախկին հրամանատար Լևոն Մնացականյանը, քաղաքացիական անձինք՝ Վասիլի Բեգլարյանը, Էրիկ Ղազարյանը, Դավիթ Ալավերդյանը, Գուրգեն Ստեփանյանը, Լևոն Բալայանը, Մադաթ Բաբայանը, Գարիկ Մարտիրոսյանը, Մելիքսեթ Փաշայանը:

Leave a Comment