«Նոայի» գլխավոր մարզիչ Սանդրո Պերկովիչը մեկնաբանել է Կոնֆերենցիաների լիգայի լիգայի փուլի 6-րդ տուրում Կիևի «Դինամոյից» կրած 0։2 հաշվով պարտությունը։
«Առաջին հերթին ցանկանում եմ շնորհավորել իմ ֆուտբոլիստներին պատմական նվաճման՝ փլեյ-օֆֆ դուրս գալու առթիվ: Սա իսկապես մեծ հաջողություն է, և շատ հպարտ եմ դրա համար: 8 միավոր, և կարծում եմ արժանի էինք անցնել փլեյ-օֆֆ փուլ»,- նշել է Սանդրո Պերկովիչը։
Հիշեցնենք, որ անցկացրած 6 խաղից հետո հայկական ակումբը վաստակել է 8 միավոր և զբաղեցրել մրցաշարային աղյուսակի 19-րդ հորիզոնականը։ «Նոան» պայքարը կշարունակի անցումային փլեյ-օֆֆ փուլում, որտեղ նրա մրցակիցը կլինի կամ սլովենական «Ցելյեն», կամ նիդերլանդական «ԱԶ Ալկմարը»։
Այս արգելքը հաղթահարելու և 1/8 եզրափակիչ դուրս գալու դեպքում Սանդրո Պերկովիչի գլխավորած թիմը կմրցի Աթենքի ԱԵԿ-ի (Հունաստան) կամ Պրահայի «Սպարտայի» (Չեխիա) հետ։
Փլեյ-օֆֆ փուլի վիճակահանությունը կկայանա հունվարի 16-ին։
Ասուլիսն ամբողջությամբ՝ ստորև․