Հրայր Թովմասյանի պաշտպանական թիմը ապացուցման առարկայի որոշակի փոփոխության միջնորդություն է ներկայացրել

Սահմանադրական դատարանի դատավոր Հրայր Թովմասյանի եւ նրա հետ փոխկապակցված անձի՝ ապօրինի ծագում ունեցող գույքի բռնագանձման պահանջի մասին ՀԿԴ-ում դատավոր Լիլի Դրմեյանի նախագահությամբ նախորդ դատական նիստում պաշտպանական կողմը ապացուցման առարկայի որոշակի փոփոխություն կատարելու միջնորդություն էր ներկայացրել՝ պայմանավորված այն հանգամանքով, որ Սահմանադրական դատարանի որոշումից հետո որոշ փոփոխություն էր կատարվել ապացուցման առարկայում, որից հետո առարկությունների ծավալի փոփոխության խնդիր կար։

«Առարկությունների մի կտորը վերաբերում էր իրավունքի չարաշահմանը՝ այս դեպքում, որ գործընթացն ունի մի քիչ այլ նպատակ, քան բացառապես ենթադրյալ ապօրինի գույքի բռնագանձման հետ կապված հարաբերությունները; Իսկ մյուս կտորը վերաբերում էր հարուցված հիմքերին եւ դրա հիման վրա ուսումնասիրության եւ հայցադիմումի հարաբերակցությանը։ Ըստ էության, եթե հարուցվել էր ենթադրաբար հանցագործության հիմքով, ապա արդյո՞ք կարելի էր արժևորել եւ դրա հիման վրա պաշտոնավարման փաստով կառուցել հայցադիմումը»,-Aravot.am-ին ասաց Հրայր Թովմասյանի փաստաբան Արամ Օրբելյանը։

Դատարանը քննարկեց կողմերի դիրքորոշումները եւ նիստը հետաձգեց։ Որոշումը կներկայացնի գրավոր ակտով։

Աշոտ ՀԱԿՈԲՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Leave a Comment