Դեսպան Մկրտչյանը կոնգրեսական Նյուհաուզի հետ քննարկել է ԱՄՆ-ի հետ գինեգործության ոլորտում համագործակցության հեռանկարները

Դեկտեմբեր 18,2025 12:42

Դեկտեմբերի 17-ին դեսպան Նարեկ Մկրտչյանը հանդիպում է ունեցել ԱՄՆ Կոնգրեսի անդամ, գինեգործության հանձնաժողովի համանախագահ Դանիել Նյուհաուզի հետ։

Քննարկվել են խաղողագործության և գինեգործության ոլորտում երկու երկրների համագործակցության հեռանկարները, Հայաստանի գինեգործական ավանդույթների և ներկա հնարավորությունների վերաբերյալ համատեղ միջոցառման անցկացման հնարավորությունը։

ԱՄՆ-ում ՀՀ դեսպանություն

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Leave a Comment