Քանի դեռ չեն հաղթահարվել հումանիտար խնդիրները, չենք կարող խոսել խաղաղությունից

Անհետ կորած զինծառայողների ծնողները բողոքի ցույց են իրականացնում կառավարության դիմաց: «Քանի դեռ այս երկրում չեն հաղթահարվել հումանիտար խնդիրները, մենք չենք կարող խոսել խաղաղությունից, պետականությունից ու պետությունից»,- ասաց ցույցին մասնակցող «Համահայկական ճակատ» շարժման անդամ Ռուզաննա Ստեփանյանը:

Մանրամասն՝ տեսանյութում.

https://www.youtube.com/watch?v=-JxVHjs712I
«Երեկ բոլորս հերթական ամոթն ապրեցինք, երբ մեր հայրենակիցը՝ Վիգեն Էուլջեքջյանի կինը դիմեց Մեհրիբան Ալիեւային՝ խնդրելով ներում շնորհել իր ամուսնուն: Պետություն ունեցող երկրի հայ կինը դիմում է ոչ թե կառավարության շենքում նստածին, այլ Մեհրիբան Ալիեւային…Այսպես եղել է ցեղասպանության ժամանակ, երբ հայ մայրը, հայ կինը խնդրել է թուրք ասքյարին, որ չսպանի իր զավակին: Մենք հիմա այդ օրերն ենք ապրում: Ինձ մոտ տպավորություն է, որ մենք հիմա պետություն եւ պետականություն կորցրած ենք, որովհետև այս ծնողների հարցը որեւէ կերպ չի հուզում այս շենքում նստածին, ԱԳ նախարարությանը, քննչականին, ԱԱԾ-ին…»,-հավելեց Ռուզաննա Ստեփանյանը:

Ապա դիմեց կառավարության շենքի մոտ հավաքված ծնողներին. « Ամիսներ առաջ ԱԱԾ պետը գնաց Բաքու, ենթադրվում էր, որ պետք է ձեր ընտանիքի հարցը բարձրաձայնվեր, ձեր երկու տղաների, ձեր եղբոր հարցը բարձրաձայնվեր…Մենք չլսեցինք…Առաջինը պետք է խոսեր այս ընտանիքների, անհետ կորածների ընտանիքների, Բաքվի բերդերում ամեն օր խոշտանգվող մեր հայրենակիցների մասին: Որեւէ մեկդ լսե՞լ եք այդ մասին…

Բավականին մեծ գումար տրամադրվեց, ովքե՞ր են քաղհասարակության ներկայացուցիչները, որոնք այցելեցին Բաքու: Բաքու գնացած քաղհասարակության ներկայացուցիչները քանի՞ անգամ խնդրեցին այցելել այնտեղ պահվող մեր գերիներին: Բաքուն դարձրել են ջրի ճանապարհ, ամեն ամիս լսում ենք՝ Բաքու են գնում, զանգ են անում, որտե՞ղ է արդյունքը: Եթե այսօր գոնե 0,1 տոկոս արդյունք գրանցված լիներ, այստեղ չէին լինի այս ծնողները…»:

Անհետ կորած զինծառայողների ծնողները բողոքի ցույցն ամբողջությամբ.

Գոհար ՀԱԿՈԲՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Leave a Comment