Փաշինյանն անամոթաբար մանիպուլացնում է Արևմուտքին. ահազանգում է Ռոբերտ Ամստերդամը

ՀՀ ղեկավարը անամոթաբար մանիպուլացնում է Արևմուտքին. ահազանգում է միջազգային փաստաբան Ռոբերտ Ամստերդամը:

 Նա չի հասկանում, թե ժողովրդավարությունն ամրապնդելու համար ինչպես է Արևմուտքը աջակցում Փաշինյանին, երբ նրա ընդդիմախոսների նկատմամբ կան բռնաճնշումներ և նրանք ենթարկվում են զանգովի արդարադատության:

Ամստերադամը կարծում է, որ Արևմուտքը դավաճանում է իր իսկ արժեքներին:

«Փաշինյանը որոշակի հաջողություն է ունենում Թրամփի վարչակազմին մանիպուլյացիայի ենթարկելու հարցում:  Նաև ԵՄ-ին է մատի վրա խաղացնում: ԵՄ արտաքին  գործերի նախարար տիկին Կալլասը կարծես մոռացել է  ԵՄ  կանոնագրքի 21-րդ հոդվածը, ըստ որի, արտաքին քաղաքականությունը պետք է համահունչ լինի  ժողովրդավարական իրավունքի գերակայության սկզբունքներին: Նա բացահայտորեն  15մլն Եվրո  դրամագլխով աջակցում է Փսշինյանին  անխոհեմությանն ու հակաժոցղովրդական  պահվածքին» ,- ասել է Ռոբերտ Ամստերդամը:

Leave a Comment