Երեւանի քաղաքապետարանի գործակարգավարական խորհրդակցության ժամանակ, ի թիվս այնի՝ Տիգրան Ավինյանին զեկուցեցին Ծիծեռնակաբերդի խճուղու փլուզված հատվածի վերականգնման երկրորդ փուլի ժամանակացույցի մասին: Նշվեց, որ փլուզված հիմնական հատվածը կառուցապատող «Սահակյանշին» ընկերության կողմից վերականգնվել է, եւ ապահոված է տրանսպորտային միջոցների անցանելիությունը: Նշվեց, որ ամբողջ ճանապարհի շահագործումը հնարավոր կլինի իրականացնել հարակից տարածքներում ընթացքող շինարարական աշխատանքներին զուգահեռ:
«Կարելի է ասել՝ 90 տոկոսով խնդրի լուծմանը մոտ ենք… Այսօր էս ինչ օր է տարվա վերջով…Պարոն Հովհաննիսյան, կարո՞ղ է Աջափնյակի մետրոյի շինարարությունն էլ ենք սկսել»,-փոխքաղաքապետ Լեւոն Հովհաննիսյանին հումորով դիմեց Տիգրան Ավինյանը:
«Դեռ չէ, պարոն քաղաքապետ, բայց դեկտեմբերը դեռ կա»,- նրան հումորով արձագանքեց Հովհաննիսյանը: Ափսոս՝ ասաց Տիգրան Ավինյանը:
Գործակարգավարական խորհրդակցությունն ամբողջությամբ.
Գոհար ՀԱԿՈԲՅԱՆ
Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը: