Փաշինյանի առաջին ֆունդամենտալ սխալն այն է, որ ասում է՝ այս երկու հարցերն իրար հետ փակենք. Մարուքյան

«Լուսավոր Հայաստան» կուսակցության նախագահ, ՀՀ հատուկ հանձնարարություններով նախկին դեսպան Էդմոն Մարուքյանի տելեգրամյան գրառումը

Մեծ ցավով ուզում եմ արձանագրել որ յոթ ու կես տարի անց այսքան արհավիրքից հետո այս խոսակցությունը գիտե՞ք ինչի մասին է, որ մեզ ներկայացնող վարչապետը՝ Նիկոլ Փաշինյանը, հիմա էլ այս թեման չի լավ հասկանում։ Որովհետև «արևմտյան Ադրբեջանի» թեման լրիվ այլ թեմա է և այս թեման լավ չհասկանալով բերվում է մի հատ այլ թեմա, որ ինքը առաջարկում է Ալիևին, որ ճանապարհային քարտեզ մշակենք իրար հետ և այս երկու թեմաները փակենք։

Ընդհանրապես, Արցախի թեման բացարձակապես կապ չունի, որևէ զուգահեռ չունի «արևմտյան Ադրբեջանի» կեղծ նարատիվի հետ, որովհետև Լեռնային Ղարաբաղում ապրող հայերը Խորհրդային Միության ժամանակ ունեցել են ինքնավարություն, ինստիտուցիոնալ իրավունքներ։ Հայաստանում բնակվող ադրբեջանցիները, որոնց Ալիևը կոչում է՝ «արևմտյան ադրբեջանցիներ», ինքնավարություն չեն ունեցել, նրանք ուղղակի եղել են այստեղ փոքրամասնություն։ Նմանատիպ փոքրամասնություն մենք ունեցել ենք Բաքվում, Շամխորում, Սումգայիթում և մյուս տեղերում։

Այսինքն, «արևմտյան Ադրբեջանի» զուգահեռը Ադրբեջանում ապրող հայերն են և միևնույն ժամանակ նրանք Ադրբեջանից են գաղթել Հայաստան, և Հայաստանից էլ ադրբեջանցիներին մենք ոստիկանական միգալկաներով իրենց տների փոխհատուցումները տված տարել ճանապարհլ ենք Ադրբեջան։ Տարբերությունը ֆիքսեք, մերոնք գաղթել են բռնաբարված, ջարդված, սպանություններով, պագրոմների արդյունքում, իսկ ադրբեջանցիներին մենք միգալկեքով տարել ճանապարհել ենք։

Փաշինյանի առաջին ֆունդամենտալ սխալն այն է, որ ինքը ասում է՝ այս երկու հարցերն իրար հետ փակենք։ Այս հարցերը խառնելը, չհասկանալ այս հարցերի տարբերությունը, հղի է նոր պատերազմներով, նոր զոհերով։

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Leave a Comment