Նալբանդյան գյուղի 37-ամյա բնակիչը թմրամիջոց է պատրաստել և օգտագործել – 5tv

Համայնքային ոստիկանության Արմավիրի բաժնի ծառայողները օպերատիվ տեղեկություններ էին ստացել, որ Նալբանդյան գյուղի բնակիչը թմրամիջոց է պահում։

Նախաձեռնված քրեական վարույթի շրջանակում կատարված զննությամբ 37-ամյա տղամարդու տան նկուղում հայտնաբերվել է 205 գրամ դեղնականաչավուն կանեփանման զանգված: Պարզվել է, որ նա հայտնաբերվածը պատրաստել է տնամերձ հողամասում աճեցրած կանեփից:

Նալբանդյան գյուղի 37-ամյա բնակիչը ձերբակալվել և տեղափոխվել է ձերբակալվածների պահման վայր:

Կատարվում է նախաքննություն:

Leave a Comment