Դուբայում ընթացող բռնցքամարտի աշխարհի առաջնությունում Հայաստանի հավաքականն ավարտել է ելույթները 4 բրոնզե մեդալով։
Կիսաեզրափակիչում պարտություն են կրել և պատվո հարթակի երրորդ աստիճանին կանգնել՝
- Ռուդոլֆ Գարբոյանը (51 կգ)
- Արթուր Բազեյանը (60 կգ)
- Հովհաննես Բաչկովը (67 կգ)
- Ռաֆայել Հովհաննիսյանը (86 կգ)
Հատկանշական է, որ տիտղոսակիր Հովհաննես Բաչկովը նվաճել է Աշխարհի առաջնությունների իր 5-րդ բրոնզե մեդալը, իսկ մյուս երեք մարզիկների համար սա առաջին նմանատիպ հաջողությունն է կարիերայում:
Ոսկե մեդալի համար պայքարը շարունակում է միայն գերծանրքաշային Դավիթ Չալոյանը, ով եզրափակիչի ուղեգրի համար կմենամարտի այսօր՝ դեկտեմբերի 11-ին։