Բռնցքամարտի ԱԱ․ Հայաստանի հավաքականը գրանցեց պատմական արդյունք՝ նվաճված մեդալների քանակով

Բռնցքամարտի Հայաստանի հավաքականն ավարտեց ելույթները Դուբայում կայացած IBA-2025 աշխարհի առաջնությունում։ Մրցաշարում 13 մարզիկով հանդես եկող հայկական թիմը նվաճեց հինգ բրոնզե մեդալ։ Մեդալակիրներ դարձան Ռուդոլֆ Գարբոյանը (51 կգ), Արթուր Բազեյանը (60 կգ), Հովհաննես Բաչկովը (67 կգ), Ռաֆայել Հովհաննիսյանը (86 կգ) և Դավիթ Չալոյանը (+92 կգ)։ Գարբոյանի, Բազեյանի և Հովհաննիսյանի համար սա առաջին մեդալներն էին աշխարհի առաջնություններում։ … Read more

4 բրոնզե մեդալ և եզրափակիչի հույս․ հայ բռնցքամարտիկների արդյունքները ԱԱ-ում

Դուբայում ընթացող բռնցքամարտի աշխարհի առաջնությունում Հայաստանի հավաքականն ավարտել է ելույթները 4 բրոնզե մեդալով։ Կիսաեզրափակիչում պարտություն են կրել և պատվո հարթակի երրորդ աստիճանին կանգնել՝ Ռուդոլֆ Գարբոյանը (51 կգ) Արթուր Բազեյանը (60 կգ) Հովհաննես Բաչկովը (67 կգ) Ռաֆայել Հովհաննիսյանը (86 կգ) Հատկանշական է, որ տիտղոսակիր Հովհաննես Բաչկովը նվաճել է Աշխարհի առաջնությունների իր 5-րդ բրոնզե մեդալը, իսկ մյուս … Read more

Բռնցքամարտի ԱԱ․ Չալոյանը, Հովհաննիսյանն ու Գարբոյանը ևս կիսաեզրափակիչում են

Դուբայում ընթացող բռնցքամարտի աշխարհի առաջնությունում Հայաստանի հավաքականը շարունակում է տպավորիչ ելույթները։ Մեր ընտրանու ևս երեք ներկայացուցիչ՝ Ռաֆայել Հովհաննիսյանը, Դավիթ Չալոյանը և Ռուդոլֆ Գարբոյանը, հաղթահարել են քառորդ եզրափակչի արգելքը՝ ապահովելով առնվազն բրոնզե մեդալներ։ Ռաֆայել Հովհաննիսյանը շատ ծանր ու պայքարով լեցուն մենամարտում կամային հաղթանակ է տարել Էկվադորի ներկայացուցչի նկատմամբ։ Այս հաղթանակով Հովհաննիսյանը ոչ միայն ապահովել է մեր … Read more