«Ականատես» դիտորդական առաքելությունն ամփոփել է Վաղարշապատ համայնքի ավագանու ընտրությունները և հրապարակել է ամփոփիչ զեկույց։
Այս ընտրությունները տեղի ունեցան վարչատարածքային միավորման, քաղաքական բևեռվածության, կոռուպցիոն սկանդալի և հանրային սպասումների աճի պայմաններում, ինչն իր հերթին մեծացրեց ընտրական գործընթացների նկատմամբ հանրային վերահսկողության և թափանցիկության պահանջը։
«Ականատես» դիտորդական առաքելության դիտարկումն ուղղված էր ոչ միայն քվեարկության օրվա, այլև ամբողջ նախընտրական շրջանի, ընտրական վարչարարության, նախընտրական քարոզչության, կուսակցությունների ֆինանսավորման և ներգրավված դերակատարների վարքագծի ամբողջական գնահատմանը։
Զեկույցը պատրաստվել է Միացյալ Թագավորության միջազգային զարգացման աջակցության շրջանակում, Միացյալ Թագավորության կառավարության ֆինանսավորմամբ։ Բովանդակության համար պատասխանատու է «Ականատես» դիտորդական առաքելությունը։ Արտահայտած տեսակետները պարտադիր չէ, որ արտացոլեն Միացյալ Թագավորության դիրքորոշումները։
«Ականատես» դիտորդական առաքելություն
Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը: