🎥 ՀՊԼ․ Փյունիկը խնդիրներ չունեցավ Արարատի դեմ խաղում — Armsport.am

Fastex Պրեմիեր լիգայի 2025/26 թթ․ մրցաշրջանի 15-րդ տուրում Աբովյանի, Վահագն Թումասյանի անվան «Քաղաքային» մարզադաշտում «Փյունիկը» վստահ հաղթանակ տարավ «Արարատի» նկատմամբ (2-0)։

«Նարնագույնների» կազմում հաղթական դուբլի հեղինակ դարձավ թիմի կամերունցի հարձակվող Մարիուս Նուբիսին՝ համապատասխանաբար 67-րդ և 90+4-րդ րոպեներին։

Այս հաղթանակից հետո «Փյունիկը» վաստակած միավորների քանակը հասցրեց 29-ի՝ ամրապնդվելով լավագույն քառյակում, իսկ «Արարատը» շարունակում է 3 միավորով եզրափակել մրցաշարային աղյուսակը։

Հանդիպման տեսագրությունը․

ՀՊԼ-ի մրցաշարային աղյուսակը՝ ստորև․

Leave a Comment