🎥 Բունդեսլիգա. Բորուսիան հյուրընկալվելիս հաղթեց Բայերին և շրջանցեց նրան աղյուսակում

Գերմանական Բունդեսլիգայի 12-րդ տուրի շրջանակում Դորտմունդի «Բորուսիան» արտագնա խաղում 2:1 հաշվով առավելության հասավ Լևերկուզենի «Բայերի» նկատմամբ։

Հանդիպման ընթացքում հյուրերի հաղթանակն ապահովեցին Աարոն Անսելմինոյի (41-րդ րոպե) և Կարիմ Ադեյեմիի (65-րդ րոպե) խփած գոլերը։ Տանտերերի միակ գնդակը 83-րդ րոպեին հեղինակեց Քրիստիան Կոֆանեն:

Այս հաղթանակից հետո «Բորուսիան» վաստակեց 25 միավոր և բարձրացավ մրցաշարային աղյուսակի 3-րդ հորիզոնական՝ շրջանցելով հենց «Բայերին»: Լևերկուզենյան ակումբը 23 միավորով նահանջեց 4-րդ տեղ:

Հանդիպման գոլերը՝ ԱՅՍՏԵՂ

Բունդեսլիգայի մրցաշարային աղյուսակն այս պահին

Leave a Comment