«Մաքլարենի» ավստրալիացի մրցարշավորդ Օսկար Պիաստրին հաղթել է Կատարի Գրան պրիի որակավորման փուլում, որը 2025 թվականի «Ֆորմուլա 1»-ի աշխարհի առաջնության 23-րդ փուլն է։ Մրցաշարը տեղի է ունենում Լուսաիլում։
«Մաքլարեն»-ում Պիաստրիի թիմակից Լանդո Նորիսը զբաղեցրել է երկրորդ տեղը։ Երրորդ հորիզոնականում է «Ռեդ Բուլ»-ի Մաքս Վերստապենը:
Մրցավազքը տեղի կունենա նոյեմբերի 30-ին: