
Դեկտեմբերի 27-ին և 28-ին Ալեքսանդր Սպենդիարյանի անվան օպերայի և բալետի ազգային ակադեմիական թատրոն բեմում կլինի մեծ առաջնախաղ Տիգրան Մանսուրյանի «Ձյունե թագուհին»՝ բալետ 2 գործողությամբ։
Թատրոնից հայտնում են, որ արդեն իսկ մեկնարկել են մեծ ծավալով նախապատրաստական աշխատանքները, արվում են բեմադրական փորձերը, պատրաստվում բեմական դեկորները եւ հագուստը։
«Ընդամենը մեկ ամսից մենք կներկայացնենք նոր, հրաշալի բալետային ներկայացում»,- նշում են Օպերայի և բալետի թատրոնից։