ԿԳՄՍ նախարարության ֆինանսական աջակցությամբ և «Թելիկ» սոցիալ–մշակութային հասարակական կազմակերպության նախաձեռնությամբ իրականացվել է «Շուլալ կարպետի ուսուցում և հանրահռչակում» ծրագիրը:
Ծրագրի նպատակն էր Տավուշի մարզի Իջևան, Աչաջուր, Գանձաքար և Խաշթառակ համայնքների կանանց շրջանում ապահովել ոչ նյութական մշակութային ժառանգության կարևոր ուղղություններից մեկի՝ շուլալ կարպետի պատրաստման գիտելիքների ու հմտությունների ձեռքբերումը՝ նպաստելով կանանց սոցիալ-տնտեսական կյանքի բարելավմանը, դիմակայունությանն ու կայուն համայնքների ձևավորմանը:
«Թելիկ» սոցիալ-մշակութային հասարակական կազմակերպության նախաձեռնությամբ «Շուլալ կարպետ» մշակութային արժեքը գրանցվել է ՀՀ անհապաղ պաշտպանության կարիք ունեցող ոչ նյութական մշակութային ժառանգության արժեքների ցանկում, և այդ տեխնիկայով գործվող կարպետների գիտելիքների ու հմտությունների փոխանցումը մշակութային ժառանգության պահպանության առաջնահերթություններից է:
Ծրագրին մասնակցել են տարբեր տարիքի 60 կանայք՝ արդյունքում ստեղծելով շուլալ տեխնիկայով գործված կարպետներ և կարպետներով համադրված ձեռարվեստի տարբեր նմուշներ: Ծրագիրն ավարտվել է ամփոփիչ ցուցադրությամբ:
Շուլալ կարպետի պատրաստման տեխնիկային կարելի է ծանոթանալ հետևյալ հղումով՝ TELIK 3.mp4 – Google Drive
ԿԳՄՍՆ ՀԱՍԱՐԱԿԱՅՆՈՒԹՅԱՆ ՀԵՏ ԿԱՊԵՐԻ ԵՎ ՏԵՂԵԿԱՏՎՈՒԹՅԱՆ ՎԱՐՉՈՒԹՅՈՒՆ
Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը: