UFC-ի թեթև քաշային կարգի չեմպիոն Իլյա Տոպուրիան սոցցանցերում հայտարարել է, որ օկտագոն կվերադառնա 2026 թվականի ապրիլից ոչ շուտ:
«Ես չեմ մենամարտի հաջորդ տարվա առաջին եռամսյակում։ Այժմ ես դժվարին շրջան եմ ապրում անձնական կյանքում։ Ես ուզում եմ կենտրոնանալ երեխաներիս վրա և հնարավորինս շուտ լուծել այս հարցը։
Երբ ամեն ինչ կարգավորվի, ես կտեղեկացնեմ UFC-ին վերադառնալու պատրաստակամության մասին»,- գրել է Իսպանիան ներկայացնող վրացի մարտիկը:
Հիշեցնենք, որ հայ մարտիկ Արման Ծառուկյանը Դոհայի մրցաշարի գլխավոր մենամարտում նորզելանդացի Դեն Հուկերին հաղթելուց հետո հայտարարել էր հունվարին Տոպուրիայի դեմ տիտղոսային մենամարտ անցկացնելու պատրաստակամության մասին: