🎥 ԵԼ․ Ասթոն Վիլայի և Ռոմայի հաղթանակները, այլ արդյունքներ — Armsport.am

Կայացել են Եվրոպա լիգայի լիգայի փուլի 5-րդ տուրի հանդիպումները։ Խաղային օրն աչքի է ընկել դիտարժան պայքարով, գոլառատ հանդիպումներով և մրցաշարային աղյուսակի փոփոխություններով։

«Ասթոն Վիլան» «Վիլա Պարկ» մարզադաշտում 2։1 հաշվով առավելության հասավ շվեյցարական «Յանգ Բոյսի» նկատմամբ։ Տանտերերի կազմում փայլեց Դոնիել Մալենը, ով դարձավ դուբլի հեղինակ։ Հյուրերի միակ գնդակը խփեց Ժոել Մոնտեյրոն։ Այս հաղթանակից հետո Ունաի Էմերիի թիմը վաստակեց 12 միավոր և բարձրացավ մրցաշարային աղյուսակի երկրորդ հորիզոնական։ «Յանգ Բոյսը» 6 միավորով 24-րդն է։ [Տեսանյութ]

«Ռոման» սեփական հարկի տակ նույն՝ 2։1 հաշվով հաղթեց մրցաշարային աղյուսակը գլխավորող դանիական «Միդտյուլանդին»։ «Գայլերի» կազմում աչքի ընկան Ստեֆան Էլ-Շաարավին և Նեյլ Էլ-Այնաուին, իսկ հյուրերից գոլի հեղինակ դարձավ Պաուլինյոն։ Չնայած մրցաշրջանում կրած առաջին պարտությանը՝ «Միդտյուլանդը» 12 միավորով շարունակում է գլխավորել աղյուսակը։ «Ռոման» նույնպես ունի 12 միավոր, սակայն լրացուցիչ ցուցանիշներով զբաղեցնում է 11-րդ տեղը։ [Տեսանյութ]

Հունական ՊԱՕԿ-ը տանը չկարողացավ պահպանել հաղթական հաշիվը նորվեգական «Բրանի» դեմ խաղում (1։1)։ Լուկա Իվանուշեցի խփած գոլին հյուրերը պատասխանեցին խաղավարտին՝ Էմիլ Կորնվիգի դիպուկ հարվածով (վերջինս առաջին խաղակեսում չէր իրացրել 11-մետրանոցը)։ ՊԱՕԿ-ը և «Բրանը» ունեն 8-ական միավոր և զբաղեցնում են համապատասխանաբար 13-րդ և 14-րդ տեղերը։ [Տեսանյութ]

Զուգահեռ ընթացող խաղերում գրանցվել են մի շարք ուշագրավ արդյունքներ․

«Լուդոգորեց» – «Սելտա»՝ 3։2. Բուլղարական թիմի կազմում հերոսացավ Պետար Ստանիչը՝ ձևակերպելով հետ-տրիկ։ [Տեսանյութ]

«Պորտու» – «Նիցցա»՝ 3։0. Պորտուգալացիների կազմում դուբլի հեղինակ դարձավ Գաբի Վեյգան։ [Տեսանյութ]

«Լիլ» – «Դինամո» (Զագրեբ)՝ 4։0. Ֆրանսիական ակումբը ջախջախիչ հաղթանակ տարավ, Հակոն-Արնար Հարալդսոնը կատարեց երկու գոլային փոխանցում։ [Տեսանյութ]

«Ֆեյենորդ» – «Սելտիկ»՝ 1։3. Շոտլանդացիները վստահ հաղթանակ տարան արտագնա խաղում։ [Տեսանյութ]

Ոչ-ոքի են ավարտվել «Ֆեներբաhչե» – «Ֆերենցվարոշ» (1։1) [Տեսանյութ]  և «Վիկտորիա» – «Ֆրայբուրգ» (0։0) հանդիպումները։

Leave a Comment