
Կառավարության նոյեմբերի 27-ի նիստում վարչապետ Նիկոլ Փաշինյանը հայտարարել է, որ 2025 թվականի հոկտեմբերին Հայաստանում արձանագրվել է աշխատավարձով ապահովված աշխատատեղերի նոր պատմական ռեկորդ՝ 810 074 աշխատատեղ։
Այս ցուցանիշը նախորդ ամսվա համեմատ աճել է ավելի քան 5000-ով, իսկ 2018-ի հոկտեմբերի համեմատ՝ 223 895-ով։
Միջին աշխատավարձը հասել է 313 հազար դրամի՝ 135 հազարով ավելի, իսկ համախառն աշխատավարձի ֆոնդը՝ 149 մլրդ դրամով բարձրացել։
Վարչապետը նշել է, որ նախորդ տարվա հոկտեմբերի նկատմամբ Հայաստանում տնտեսական ակտիվության ցուցանիշի աճը կազմել է 10,1 %, իսկ 2025-ի առաջին տասն ամիսներին՝ 8,1 %։