ՀՀ-ում աշխատավարձով ապահովված աշխատատեղերի թիվը պատմական նոր ռեկորդ է սահմանել ․ Փաշինյան

2025 թ.-ի հոկտեմբերի դրությամբ աշխատավարձով ապահովված աշխատատեղերի թիվը հասել է  պատմական նոր ռեկորդի՝ 810 074 աշխատատեղ, ասել է Փաշինյանը

ՀՀ-ում աշխատավարձով ապահովված աշխատատեղերի  թիվը պատմական նոր ռեկորդ է սահմանել ․ Փաշինյան


ԵՐԵՎԱՆ, 27 նոյեմբերի․/Նովոստի–Արմենիա/. Հայաստանում 2025 թ.-ի հոկտեմբերի դրությամբ աշխատավարձով ապահովված աշխատատեղերի թիվը հասել է պատմական նոր ռեկորդի՝ 810 074 աշխատատեղ։


 Այսօր կառավարության նիստի ժամանակ վարչապետ Նիկոլ Փաշինյանն ասել է, որ 2025 թ.-ի հոկտեմբերին ունենք արդեն 810074 աշխատատեղ, որը նախորդ ամսվա համեմատ շուրջ 5000–ով ավել է։


«Ես համեմատությունները բերում եմ նաև 2018 թ.-ի հոկտեմբերի համեմատ, և 2018 թ.-ի հոկտեմբերի համեմատ աշխատատեղերը ավելացել են 223895 ով, իսկ ընդհանուր համախառն աշխատավարձային ֆոնդը ավելացել է 149 միլիարդ դրամով, իսկ միջին աշխատավարձը, որը հոկտեմբերին կազմել է 313000 դրամ, ավելացել է 135000 դրամով», – հայտնեց վարչապետը։


 Փաշինյանի խոսքով՝ այս կարգի տնտեսական ցուցանիշները նորություն չեն, քանի որ այս թեմային կառավարության նիստերում պարբերաբար անդրադարձ է կատարվում։


Leave a Comment