Վենեսուելայի նախագահ Նիկոլաս Մադուրոն հայտարարել է երկրի տարածքի «յուրաքանչյուր դյույմը» պաշտպանելու պատրաստակամության մասին։ Նա այս հայտարարությունն արել է Կարակասում «Ազատագրող Սիմոն Բոլիվարի դրոշի և սրի երթի» ժամանակ․ գրում է The Independent-ը։
«Մենք պետք է պատրաստ լինենք պաշտպանելու այս օրհնյալ երկրի յուրաքանչյուր դյույմը ցանկացած իմպերիալիստական սպառնալիքից կամ ագրեսիայից, անկախ նրանից, թե որտեղից է այն գալիս», – ասել է քաղաքական գործիչը՝ ձեռքին պահելով Սիմոն Բոլիվարի սուրը։
Լրատվամիջոցները՝ հղում անելով աղբյուրների, հաղորդում են, որ ԱՄՆ-ն մտադիր է պահպանել իր ռազմական ներկայությունը Կարիբյան ծովում՝ Վենեսուելայի ափերի մոտ, մինչև 2028 թվականի նոյեմբերը։