Դեսպան Հովհաննիսյանն Ավստրիայի դաշնային նախագահին ներկայացրել է Հարավային Կովկասում կայուն խաղաղության հաստատմանն ուղղված ՀՀ հետևողական ջանքերը

Դեկտեմբերի 18-ին Ավստրիայի Հանրապետությունում Հայաստանի Հանրապետությանդեսպան Անդրանիկ Հովհաննիսյանն իր հավատարմագրերն է հանձնել Ավստրիայի դաշնային նախագահ Ալեքսանդր Վան դեր Բելլենին։ Այս մասին հայտնում են ՀՀ ԱԳՆ-ից։ Զրույցի ընթացքում դաշնային նախագահ Վան դեր Բելլենը շնորհավորել է դեսպան Հովհաննիսյանին պաշտոնը ստանձնելու կապակցությամբ և մաղթել արդյունավետ աշխատանք։ Շնորհակալություն հայտնելով բարեմաղթանքների համար՝ Անդրանիկ Հովհաննիսյանն ընդգծել է երկու … Read more

Տարիների ընթացքում ձգտել եմ գիտելիքս ու փորձս օգտագործել միայն մեր երկրի շահի և առաջընթացի համար. Առուշանյան

Առուշանյանն անդրադառնալով պատգամավորական գործունեությունը դադարեցնելուն՝ սոցցանցի իր էջում գրել է. «Հարգելի՛ հայրենակիցներ, ինչպես արդեն գիտեք՝ դադարեցնում եմ պատգամավորական գործունեությունս 8-րդ գումարման Ազգային ժողովում։ Այս տարիների ընթացքում ձգտել եմ իմ գիտելիքն ու փորձը օգտագործել միայն մեր երկրի շահի ու առաջընթացի համար։ Տեսել եմ նաև իմ գործընկերների արդար ու ազնիվ ձգտումը՝ համատեղ ջանքերով, միասին լավ գործ անելու։ Ուզում … Read more

ՀՀ ԲՏԱ փոխնախարարը Հունաստանի գործընկերոջ հետ հանդիպմանը քննարկել է փոխադարձ հետաքրքրություն ներկայացնող մի շարք հարցեր

Հայաստանի Հանրապետության բարձր տեխնոլոգիական արդյունաբերության նախարարի առաջին տեղակալ Գևորգ Մանթաշյանն ընդունել է Երևանում կայացած Հայ-հունական տնտեսական, արդյունաբերական և գիտատեխնիկական համագործակցության միջկառավարական համատեղ հանձնաժողովի հերթական 6-րդ նիստի շրջանակներում Հունաստանի Հանրապետության արտաքին գործերի նախարարի տեղակալ, հայ-հունական միջկառավարական համատեղ հանձնաժողովի համանախագահ Կոնստանտինոս Ֆրագկոյանիսի գլխավորած պատվիրակությանը: Պատվիրակության կազմում էր նաև ՀՀ-ում Հունաստանի Հանրապետության արտակարգ և լիազոր դեսպան Խրիստոս Սոֆիանոպուլոսը: … Read more

75 000-ից ավելի մարդ ասել է, որ այս թանկացումները չլինի, հիմա հարց եմ տալիս, դուք փոխելո՞ւ եք Ձեր որոշումը. Մարությանը՝ Ավինյանին – Պանորամա

«Ինձ մի ընդհատեք, դուք բացի բլա-բլա խոսելուց ուրիշ ոչինչ չեք կարողանում անել»,- Factor.tv-ի եթերում Երևանի քաղաքապետ Տիգրան Ավինյանն ասաց նախկին քաղաքապետ Հայկ Մարությանին: Նա հայտարարեց, որ Մարությանը աշխատավարձ տալուց բացի ոչ մի բան նորմալ չի հասցրել անել, իսկ Երևանում ծրագրեր սկսվել են իրականացվել 2024 թվականից։ «Համեմատվելու ծավալների մասին չենք խոսում և համեմատելու որակի … Read more

Բժիշկը բացահայտել է ալկոհոլ օգտագործելու մեկ կանոն – ՓԱՍՏԻՆՖՈ

Բժիշկ Էշվին Շարման պատմել է, որ ալկոհոլից պետք է հրաժարվել քնելուց երեք ժամ առաջ։ Ալկոհոլային խմիչքներ օգտագործելու այս կանոնը նա բացահայտել է Independent-ի մեկնաբանության մեջ: Ըստ Շարմայի՝ ալկոհոլը սկզբում թուլացման կամ էյֆորիայի զգացում է առաջացնում, սակայն հետո մարդու զարկերակն արագանում է և անհանգստություն է առաջանում: Այս ամենը հանգեցնում է քնի հետ կապված խնդիրների, հստակեցրել է … Read more

Հայաստանին մատակարարվող զենքն Ադրբեջանի համար վտանգ է ներկայացնում․ Ալիև

Բաքուն վերահաստատում է Երևանի նկատմամբ պահանջները՝ նախքան խաղաղության պայմանագրի ստորագրումը՝ փոխել Սահմանադրությունը, համաձայնել ԵԱՀԿ Մինսկի խմբի լուծարմանը, հայտարարել է Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը՝ Դմիտրի Կիսելյովին տված հարցազրույցում։ Ալիևն անդրադարձել է նաև արևմուտքի դիրքավորմանը, նշել, որ Բայդենի վարչակազմի օրոք Վաշինգտոնը փոխել է հավասարակշված մոտեցումը և միակողմանի աջակցում է Հայաստանին: Հարցազրույցի բոլոր շեշտադրումները՝ Դիանա Գասպարյանի … Read more

Ալիեւը խոսել է խաղաղության պայմանագրի չհամաձայնեցված հոդվածների մասին

Երեւան: Մեդիամաքս: Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիեւը բացահայտել է Հայաստանի հետ խաղաղության պայմանագրի չհամաձայնեցված հոդվածները։ ՏԱՍՍ-ը հաղորդում է, որ «Ռուսաստանն այսօր» գործակալության գլխավոր տնօրեն Դմիտրի Կիսելյովին տված հարցազրույցում Ալիեւն ասել է.   «Ադրբեջանի եւ Հայաստանի միջեւ խաղաղության պայմանագրի 17 հոդվածներից 15-ը համաձայնեցված են։ Համաձայնեցված չեն փոխադարձ հայցերից զերծ մնալու հոդվածը, ինչպես նաեւ մեր սահմանին կողմնակի ուժեր … Read more

Կոբախիձեն ասել է, որ Վրաստանում քաղաքական ճգնաժամ չկա

Վրաստանը քաղաքական ճգնաժամ չի ապրում բողոքի ցույցերից և ընդդիմության՝ խորհրդարանական ընտրությունների արդյունքները ճանաչելուց հրաժարվելուց հետո։ Այդ մասին հայտարարել է վարչապետ Իրակլի Կոբախիձեն։ «Քաղաքական ճգնաժամը նշանակում է, որ երկիրը չունի կայուն կառավարություն կամ կայուն մեծամասնություն խորհրդարանում։ Այս երկրում կա կայուն մեծամասնություն, կա կայուն իշխանություն, հետևաբար՝ չկա քաղաքական ճգնաժամ»,- ճեպազրույցում ասել է նա։ Հոկտեմբերի 26-ին կայացած խորհրդարանական … Read more

Այսօր 11:37:50 Իմ դիմումի համաձայն եմ դուրս եկել աշխատանքից. առաջիկայում էլ ՔՊ-ից դուրս կգամ. Հովսեփ Աղազարյան (տեսանյութ)

Այսօր 11:37:50 Իմ դիմումի համաձայն եմ դուրս եկել աշխատանքից. առաջիկայում էլ ՔՊ-ից դուրս կգամ. Հովսեփ Աղազարյան (տեսանյութ) Source link

Բարձված «KamAZ»-ը բախվել է հողաթմբին, ապա ժայռաբեկորին. բժիշկներն արձանագրել են վարորդի մահը

Այսօր՝ դեկտեմբերի 18-ին, ողբերգական ավտովթար է տեղի ունեցել Վայոց ձորի մարզում: Ժամը 02:30-ի սահմաներում Սյունիքի մարզի բնակիչ 50-ամյա Արման Մանգասարյանը իր վարած «KamAZ» մակնիշի ավտոմեքենայով Երևան-Երասխ-Մեղրի ավտոճանապարհի 109 կմ հատվածում՝ Արենի գյուղի վարչական տարածքում, դեռևս անհայտ հանգամանքներում, դեպի Երևան ընթանալիս դուրս է եկել երթևեկելի գոտուց դեպի աջ, բախվել հողաթմբերին և ճամփեզրի ժայռին, ինչի հետևանքով ավտոմեքենան … Read more